Նախապատրաստական շրջանում «Ուրարտու-2»-ը ստուգողական հանդիպումներ կանցկացնի։ Դրանցից առաջինը թիմը կանցկացնի հուլիսի 27-ին և կմրցի «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի 18։30-ին։
Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը «Ուրարտու-2»-ը մեկնարկել էր հուլիսի 16-ից։