Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է Ըմբշամարտի Մ-23 Աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում այսօր՝ նոյեմբերի 3-ին մրցումային երկրորդ օրն է: Հայաստանն այսօր ներկայացված է 4 քաշային կարգերում:
60 կգ քաշային Արմեն Մելիքյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից՝ մրցելով Բուլղարիան ներկայացնող Մարտին Վելևի հետ: Հայ ըմբիշը հենց մեկնարկում առավելություն ստացավ, որն օգտագործեց մինչև վերջ և 1 րոպե 36 վայրկյանում վստահ հաղթանակ տարավ 8-0 հաշվով:
1/4 եզրափակչում Մելիքյանը կգոտեմարտի Իրանը ներկայացնող Մոհսեն Նեժադի հետ:
Ավելի վաղ 1/8 եզրափակիչներում հաղթել ու քառորդ եզրափակիչ էին դուրս եկել Հրանտ Կալաչյանը և Արման Վարդումյանը: 67 կգ քաշային Հայկ Մելիքյանը մեկնարկում պարտվել էր: