ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հետևում է ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որտեղ հունահռոմեական ոճի հայ ըմբիշներ Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանը դուրս են եկել եզրափակիչ՝ ապահովելով Տոկիո-2020-ի ուղեգրեր։
Մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել նաև Բուլղարիան ներկայացնող հայազգի ըմբիշ Հայկ Մնացականյանը՝ կիսաեզրափակչում հաղթահարելով թուրք ըմբիշի արգելքը։
Կարեն Գիլոյանը հայ ըմբիշների հետ լուսանկար է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ․
#երեքհրաշքները, #ԱրմենՄելիքյան,ԿարենԱսլանյան,ՀայկՄնացականյան, #ճանապարհդեպիՏոկիո, #ապրենհերոսներս
Հայ ըմբիշների հաղթական ելույթներին մրցավայրից հետևել է նաև Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։