Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է Ըմբշամարտի Մ-23 Աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում այսօր՝ նոյեմբերի 3-ին մրցումային երկրորդ օրն է: Հայաստանն այսօր ներկայացված է 4 քաշային կարգերում:
67 կգ քաշային Հայկ Մելիքյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից ու 0-10 հաշվով պարտություն կրեց Գերմանիայի ներկայացուցիչ Վիտալիս Լազովսկիից:
Ավելի վաղ 1/8 եզրափակիչներում հաղթել ու քառորդ եզրափակիչ էին դուրս եկել Հրանտ Կալաչյանը և Արման Վարդումյանը: