«Լիդսի» դարպասապահ Կիկո Կասիլյան կարող է երկարաժամկետ որակազրկում ստանալ։
Կասիլյային մեղադրում են «Չարլթոնի» հարձակվող Ջոնաթան Լեկոյի հասցեին ռասիստական բնույթի արտահայտություններ անելու մեջ սեպտեմբերին կայացած խաղում։ 20-ամյա ֆուտբոլիստը այս մասին հայտնել է հանդիպման գլխավոր մրցավարին։ Վերջինս տեղի ունեցածը արձանագրել է հետխաղյա եզրակացությունում։
Անգլիայի ֆուտբոլային միությունը հետաքննություն է անցկացնում տեղի ունեցածի առնչությամբ։
Եթե Կասիլյայի մեղավորությունը հաստատվի, ապա նա կարող է որակազրկվել 8-ից 12 խաղով։