«Զնամյա Տրուդա» ակումբի գլխավոր տնօրեն Իգոր Մայորովը պատմել է թիմի դարպասապահ Իվան Զաբորովսկիի առողջական վիճակի մասին։
Օրեր առաջ կայծակը հարվածել էր 16-ամյա դարպասապահին։
«Բոլորովին վերջերս ենք խոսել նրա հոր հետ։ Իվանի ինքնազգացողությունը աստիճանաբար բարելավվում է։ Նա դեռևս հիվանդանոցում է։ Կարողանում է քայլել, խոսել, այնպես որ ամեն ինչ լավ է»,-Մայորովի խոսքն է մեջբերում Championat-ը։
























































