«Ռեալը» ուրբաթ երեկոյան կանցկացնի Լա լիգայի 35-րդ տուրի հանդիպումը, որտեղ սեփական հարկի տակ ընդունելու է «Ալավեսին»։
«Արքայական» ակումբի կազմում անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը՝ Դանի Կարվախալը չի մասնակցի այս հանդիպմանը որակազրկման պատճառով։
Marca-ի փոխանցմամբ՝ Զինիդին Զիդանը մտադիր է իսպանացի պաշտպանի փոխարեն դաշտ դուրս բերել աջ եզրից Ֆերլան Մենդիին։ Զիդանը ոգևորված է Մենդիի ցուցադրած խաղով ու մեծ հավանականությամբ հենց նա կխաղա աջ պաշտպանի դիրքում, այլ ոչ թե Լուկաս Վասկեսը։
Հիշեցնենք, որ դեռևս վնասվածքից ամբողջությամբ չի ապաքինվել Նաչոն։