Մադրիդի «Ռեալը» նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել պաշտպաններ Ֆերլան Մենդիին և Ռաուլ Ասենսիոյին։ Այս մասին հաղորդում է Diario AS պարբերականը։
Նշվում է, որ «սերուցքայինները» որոշել են հրաժեշտ տալ Մենդիին՝ ֆուտբոլիստի՝ վնասվածքների հակվածության պատճառով։ Իսկ Ասենսիոն, հավանաբար, չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ծրագրերի մեջ։ Սակայն, ըստ աղբյուրի տեղեկությունների, առայժմ մադրիդյան ակումբը զգալի առաջընթաց չի գրանցել խաղացողների համար նոր թիմեր գտնելու հարցում։
Իսպանիայի Լա լիգայի նոր մրցաշրջանը «Ռեալը» կսկսի «Էսպանյոլի» դեմ արտագնա խաղով։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։30-ին։




























































