«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով իրեն բաց թողնել այս ամառ, հայտնում է Metro-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հիմնական հավակնորդներն են «Ռեալը», «Չելսին» և «Բավարիան»: ԶԼՄ-երի տեղեկություններով, կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու ամենամեծ շանսերն այս պահին ունի լոնդոնյան ակումբը: Հաղորդվում է, որ «Չելսին» պատրաստ է «Բայերին» վճարել պահանջվելիք 100 մլն եվրո-ն:
Նշենք՝ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: Ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Բայերը» 5-րդ տեղը զբաղեցրեց Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ու չկարողացավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:
Ընթացիկ մրցաշրջանում Կայն ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում 39 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: