Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի Պրիմերայի 10-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղը կարող է տեղափոխվել քաղաքում ընթացող բողոքի ակցիաների պատճառով․
«Հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 26-ին, և ես կասկած չունեմ, որ այն առանց խնդրի տեղի կունենա։ Չգիտեմ՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ինչ որոշում կկայացնի։ Մենք կանենք այն, ինչ նրանք կասեն։ 9 օր է մնացել խաղին։ Հիմա շատ են խոսում այդ մասին։
Նույնը եղավ նաև 2017 թվականի հոկտեմբերի 1-ին։ Մեկ շաբաթ անց մենք խաղացինք «Վանդա Մետրոպոլիլտանո» մարզադաշտում։ Բոլորը դրամա էին ակնկալում, բայց արդյունքում ամեն ինչ հիանալի ընթացավ։ Եթե խաղը նախատեսված լիներ վաղը, գուցե չկայանար կամ հետաձգվեր, բայց առջևում դեռ 9 օր կա»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Marca-ն։