Հռոմի «Ռոմայի» պաշտոնական կայքը հաստատել է, որ թիմի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Չենգիզ Ունդերը բաց կթողնեն Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի «Սամպդորիայի» դեմ կայանալիք հանդիպումը:
Հաղորդվում է, որ նրանք գրեթե վերականգնվել են վնասվածքներից, սակայն ամբողջովին պատրաստ չեն և չեն կարող օգնել հռոմեական ակումբին:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Իտալիայի Ա Սերիայի «Ռոմա»-«Լեչե» մրցավեճի 86-րդ րոպեին և փոխարինվել է: