Իսպանական Պրիմերայի նախագահ Խավյեր Տեբասը մեկնաբանել է 10-րդ տուրի՝ «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը Կատալոնիայում ընթացող բողոքի ակցիաների պատճառով հոկտեմբերի 26-ի փոխարեն դեկտեմբերի 18-ին անցկացնելու վերաբերյալ շշուկները։
Տեբասը բացատրել է, որ խաղի տեղափոխումը հնարավոր չէ Իսպանիայի Գավաթի՝ արդեն իսկ պլանավորված խաղերի պատճառով։
«Ամսաթիվը պետք է որոշի ֆեդերացիան։ Այնտեղ այլ գործընթաց է իրականացվում։ Հիմա մենք զբաղված ենք խաղացանկի ճշգրտմամբ։ Խոսում են դեկտեմբերի 18-ի մասին, բայց այդ օրը Իսպանիայի Գավաթի խաղեր կան։ Այդ դեպքում մենք բացասաբար կազդենք Իսպանիայի Գավաթի վրա;
Այդ իսկ պատճառով պետք է հանգիստ նստենք ու քննարկենք»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։