Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը արձագանքել է Խաբիբ Նուրմագոմեդովի հոր՝ Աբդուլմանափ Նուրմագոմեդովի մահվան լուրին:
«Հոր, մարզչի և սպորտին նվիրված անձանվորության կորուստ: Իմ ցավակցությունն. Ննջեք խաղաղությամբ, Աբդուլմանափ Նուրմագոմեդով», – թվիթերում գրել է իռլանդացի մարտիկը:
Ուրբաթ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ երկարատև բուժումից հետո Մոսկվայի հիվանդանոցների մեկում մահացել է Աբդուլմանափ Նուրմագոմեդովը։ Նա 57 տարեկան էր։
Ավելի ուշ Դաղստանի Սպորտի նախարար Մագոմեդ Մագոմեդովը հայտարարել էր, որ Խաբիբի հոր և մարզչի մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությունից հետո առաջացած բարդություններն են եղել։ Այս ընթացքում Աբդուլմանափը ենթարկվել էր նաև սրտի վիրահատության։