«Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալի» եզրային Վիսիուս Ժունիորի մասին: Ռոնալդինյոյի կարծիքով՝ իր հայրենակիցը կարող է դառնալ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը:
«Նա արդեն խաղում է աշխարհի երկու ուժեղագույն թիմերից մեկում: Եվ ես կարծում եմ, որ նա շուտով կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը», — Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերել AFP-ը:
Ընթացիկ մրցաշրջանը Վինիսիուսի համար առայժմ անհաջող է դասավորվում: Զինեդին Զիդանի՝ «Ռեալ» վերադառնալուց հետո Վինիսիուսը հիմնականում խաղերը սկսում է պահեստայինների նստարանին: Զիդանը նախընտրում է Գարեթ Բեյլին ու Էդեն Ազարին: