Հոկտեմբերի 17-ից 21-ը Հայաստանի ֆուտզալի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Մալթա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու տեղի ֆուտզալի հավաքականի հետ։
Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարեթյանը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Արթուր Մկրտչյան – «Լեո»
Մյուլլեր Բարբոսա Լուան – «Լեո»
Սարո Գալստյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Անդրանիկ Կարապետյան – «Լեո»
Էդվարդ Մկրտչյան – «Լեո»
Գոռ Սարգսյան – «Լեո»
Հակոբ Ուզունյան – «Լեո»
Դոս Սանտոս Ֆելիպե – «Լեո»
Դե Կամպոս Ֆրանսիսկոս – «Լեո»
Համլետ Մանուկյան – «ԶԻԿ Եկատերինբուրգ» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)
Էնրիկե Կոստա Դա Սիլվա – «Պորտիմոնենսե» (Պորտուգալիա)
Սարգիս Նասիբյան – «Արարատ-Արմենիա»
Խաչատուր Միքայելյան – «Արարատ-Արմենիա»
Սարգիս Մարգարյանը թիմին կմիանա վաղը՝ հոկտեմբերի 18-ին, Համլետ Մանուկյանը՝ հոկտեմբերի 19-ին։