Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարող է խաղադաշտ վերադառնալ արդեն առաջիկա խաղերում:
Ինչպես հաղորդում է «զինագործների» մամուլի ծառայությունը՝ 28-ամյա ֆրանսիացին վերականգնվել է ձախ կոճի վնասվածքից ու արդեն վերադարձել է ընդհանուր թիմի կազմում լիարժեք մարզումներին: Հարձակվողի՝ ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղին մասնակցության վերաբերյալ որոշումը կկայացվի առաջիկա օրերին:
Խաղը նախատեսված է հոկտեմբերի 21-ին:
Լակազետը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր-լիգայի 4-րդ տուրում՝ «Տոտենհեմի» դեմ խաղում, որը կայացավ սեպտեմբերի 1-ին ու ավարտվեց 2-2 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում Լակազետը 3 խաղի է մասնակցել ԱՊԼ-ում և խփել է 2 գոլ: