«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Հակիմ Մաստուրը կվերադառնա Իտալիա, որտեղ կարիերան կշարունակի «Ռեջինեում», որը ելույթ է ունենում C սերիայում: Այս մասին հայտնել է ակումբի մարզական տնօրեն Մասիմո Տաիբին:
Մաստուրն առանց ակումբի է մնացել այն բանից հետո, ինչ լքել է հունական «ՊԱՍ Լամիան»: Հիմա մարոկկացին հնարավորություն ունի կարիերան վերսկսելու «Ռեջինեում», որը վերջին մրցաշրջաններում անկում է ապրել:
«Մեզ համար սա կարևոր գործարք է, քանի որ հավատում ենք նրա տաղանդին ու նախկին մակարդակին վերադառնալու ցանկությանը», — Տաիբիի խոսքերն է մեջբերել Ալֆրեդո Պեդուլլայի կայքը:
2012-ին, երբ Մաստուրին ձեռք բերեց «Միլանը», նրան համարում էին ամենախոստումնալից երիտասարդներից մեկը: Սակայն նա այդպես էլ չկարողացավ որևէ խաղ անցկացնել «Միլանի» կազմում: Հաջողությամբ չպսակվեցին նաև վարձավճարով «Մալագայում» և «Զվոլլայում» խաղալու փորձերը:
Մաստուրը 7 խաղ է անցկացրել Իտալիայի Մ-16 հավաքականում, բայց 2015-ին նորամուտը նշեց Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում: