«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Լերո Սանեն ժամանել է Մյունխեն:
24-ամյա գերմանացուն լուսանկարել են լրագրողները, ովքեր նկատել են մեքենան, որը տեղափոխել է ֆուտբոլիստին Զեբենշտրասեում գտնվող ակումբի մարզաբազա՝ բուժզննում անցնելու համար:
Սպասվում է, որ Սանեն 5-ամյա պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ մինչև 2025 թվականի ամառ: Գործարքի արժեքը կկազմի 50 միլիոն եվրո:
Die ersten Bilder von Sané in München! #SkyTransfer #Sane https://t.co/k7yyt70avL
— Sky Sport (@SkySportDE) July 1, 2020
«Սիթիի» կազմում Սանեն մասնակցել է 135 հանդիպման և խփել 39 գոլ: Նա «Շալկեից» մանչեսթերյան ակումբին է միացել 2016 թվականին: