Սերենա Ուիլյամսի մարզիչ Պատրիկ Մուրատողլուի կարծիքով՝ Միացյալ Նահանգների բաց առաջնության անցկացումը հարցականի տակ է, քանի որ ԱՄՆ-ում, մասնավորապես մրցաշարի քաղաքում՝ Նյու Յորքում Covid-19-ով հիվանդների թիվը շարունակում է աճել։
«Հաշվի առնելով ԱՄՆ-ում օր օրի կորոնավիրուսի աճող թվերն ու այն ինչ կատարվում է երկրում՝ ես չեմ կարծում, որ US Open-ը կկայանա։ Կողքից մրցաշարի անցկացման գաղափարը խելագարություն է թվում։ Այնպես որ, ես չգիտեմ՝ սա ճիշտ քայլ է, թե ոչ։
Ես այսպես չէի խոսի, եթե իրավիճակը կայուն լիներ, ինչպես օրինակ Եվրոպայում։ Այդ ժամանակ լրիվ այլ պատմություն կլիներ։ Բայց ԱՄՆ-ում, մանավանդ Նյու Յորքում անհավանական կերպով աճում է հիվանդերի թիվը։ Այս իսկ պատճառով ես չգիտեմ՝ խելամիտ է անցկացնել մրցաշարը։
Կարծում եմ՝ շատ հնարավոր է, որ մրցաշարի մեկնարկից 2 շաբաթ առաջ նահանգապետը (Էնդրյու Կուոմո) որոշի չեղարկել մրցաշարը»,-Մուրատողլուի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերենա Ուիլյամսը հաստատել էր, որ մասնակցելու է մրցաշարին ու իր առանձնատանը կորտ է կառուցել նույն ծածկույթով, ինչ US Open-ում է։