«Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն։
La Gazetta Dello Sport-ի փոխանցմամբ՝ տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական հաստատում «Ինտերը» կանի Ա սերիայի ընթացիկ առաջնության ավարտից հետո։
Գալիք մրցաշրջանի մեկնարկից առաջ «ներաձուրիները» կզանգահարեն Հակիմիին և նրան կկանչեն նախամրցաշրջանային պատրաստության։ Ներկա պահին մարոկացի պաշտպանը արձակուրդում է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 21-ամյա պաշտպանը արդեն պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հետ, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Միլանյան ակումբը 40 միլիոն եվրո է վճարել «Ռեալին» Աշրաֆի համար։
2018-2020 թվականների ընթացքում Աշրաֆ Հակիմին վարձակալական հիմունքներվ խաղում էր «Բորուսիա» Դորտմունդում։