Միլանի «Ինտերի» դարպասապահ Թոմազո Բերնին այս մրցաշրջանում երկրորդ անգամ է հեռացվել՝ խաղադաշտում չանցկացնելով ոչ մի րոպե:
34-ամյա դարպասապահը 2014 թ-ին է վերադարձել «Ինտեր»: Այս ընթացքում դարպասապահը ոչ մի րոպե «Ինտերի» հիմնականում կազմում չի անցկացրել:
Բերնին հեռացվել է երեկ կայացած «Պարմայի» դեմ խաղում: Հեռացվել էր նաև հունվարին կայացած «Կալյարիի» դեմ խաղում:
Նույն իրավիճակում է նաև «Ջենոայի» դարպասապահ Ֆեդերիկո Մարկետին՝ այս մրցաշրջանում կրկին ոչ մի րոպե չանցկացնելով խաղադաշտում: