«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Ա սերիայի 28-րդ տուրի «Ռոմայի» հետ կայանալիք խաղի մասին: Միլանյան թիմի գլխավոր մարզիչը հայտնել է, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի հանդիպումը:
«Միլանը» խաղամակարդակով մոտ է «Ռոմային», բայց մրցաշարային աղյուսակում մենք հետ ենք նրանցւից: Վաղվա խաղը 6 միավորի արժեք ունի: Մենք հասկանում ենք, թե որքան դժվար է լինելու, բայց մենք հաղթելու հնարավորություն ունենք, և խաղադաշտում ցույց կտանք մեր բոլոր ունակությունները: Սա հնարավորություն է, որը մենք կարող ենք օգտագործել: Սակայն Զլատանը դեռ պատրաստ չէ վերադարձի և վաղը չի խաղա»:
«Միլան»-«Ռոմա» հանդիպումը կկայանա հունիսի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին: