Եղիշե Մելիքյանը նշանակվել է <<Լվովի>> գլխավոր մարզչի պաշտոնում: Թիմը պաշտոնական կայքի միջոցով տեղեկացրել է, որ պաշտոնանկ է արվել արդեն նախկին մարզիչ Վլադիմիր Մազյարը:
Մազյարը թիմը մարզում է սեպտեմբերից: Այս ընթացքում <<Լվովը>> ներքին առաջնությունում անցկացրած 6 խաղում վաստակել է 2 միավոր՝ խփելով 1 գնդակ: Գավաթի խաղարկության 2 խաղի արդյունքում էլ դուրս է մնացել 1/8 եզրափակչից:
Եղիշե Մելիքյանը մինչ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը պատասխանատու է եղել թիմի տակտիկական պատրաստվածության համար: