Թուրքիայում ընթացող Մ-16 շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 4-րդ տուրում ոչ-ոքի է ավարտել դիմակայությունը տանտեր Թուրքիայի հավաքականի առաջին թիմի հետ:
4 տուրից հետո մեր ընտրանին վաստակած 5 միավորով գտնվում է 14-րդ տեղում:
8 միավորով առաջատարը Բելառուսի հավաքականն է : 7-ական միավոր ունեն Ադրբեջանը, Ղազախստանը, Իսրայելն ու Ուզբեկստանը:
Վաղը կայանալիք 5-րդ տուրում մեր տղաները ուժերը կչափեն ռուսների հետ: