Հոկտեմբերի 29-ին շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երկրպագուներին հայտնել էր, որ վերադառնում է Իսպանիա։
Երկրպագուները սկսել են գուշակել, թե որ ակումբում է Զլատան շարունակելու կարիերան, սակայն պարզվել է, որ նրա հաղորդագրությունը գովազդային ակցիա էր։ Իբրահիմովիչը դարձել է իսպանական բուքմեյքերական գրասենյակներից մեկի դեմքը և այսօր՝ հոկտեմբերի 31-ին, այդ մասին հայտնել Է Twitter-ում:
You're welcome Spain! Zlatan is now welcoming Spanish players to https://t.co/yqSM4ycmkc. Don't forget to play responsibly, https://t.co/rmCILlWQvv pic.twitter.com/eK9k4IvW9Z
— Zlatan Ibrahimović (@Ibra_official) October 31, 2019