The Sun-ը հայտնում է, որ «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան հայտնվել է «Չելսիի» հետաքրքրության ոլորտում: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը 28-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես պաշտպանությանը ամրապնդպան գերակա տարբերակ:
Ալաբայի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին:
Ավեի վաղ հայտնի էր դարձել, որ Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը կարող է փոխել ակումբային գրանցումը և տեղափոխվել «Չելսի»: Ըստ աղբյուրի, «թոշակառուների» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը անձամբ հետաքրքրված է 21-ամյա գերմանացու տրանսֆերով։