«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման հարցում «արքայական» ակումբը չունի մտահոգություն։
Marca-ի փոխանցմամբ՝ «Ռեալում» վստահ են, որ նոր պայմանագիրը երկար սպասեցնել չի տա ու շատ շուտով կողմերը կգան փոխադարձ համաձայնության։
Ռամոսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռամոսը երկարաձգելու է պայմանագիրը մադրիդյան թիմի հետ, սակայն ներկա պահին միայն կենտրոնացած է Լա լիգան հաղթելու վրա։