Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվեց: Մեր թիմը 1.5-2.5 հաշվով զիջեց Անգլիայի ընտրանուն: Մրցաշարում իր երկրորդ պարտությունը կրեց Հայկ Մարտիրոսյանը: Մնացած 3 խաղատախտակի վրա խաղաղ դաշն կնքվեց:
Հայաստանի կանանց հավաքականը ուժերն է չափում Սերբիայի թիմի հետ: Հաշիվն այս պահին հավասար է՝ 1.5-1.5: