<<Գոլդեն Սթեյթը>> լուրջ կորուստ է կրել: NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում թիմի առաջատարներից ձեռքի կոտրվածք է ստացել Սթիվեն Կարին: Երրորդ քառորդում մրցակցի հետ բախման արդյունքում Կարին ընկել է և վնասել ձեռքը, ապա չի կարողացել շարունակել հանդիպումը:
Այդ խաղում Գոլդեն Սթեյթը պարտվել է 110-121 հաշվով: Գործող չեմպիոնը 4 խաղում կրել է 3 պարտություն: