Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հայաստանի և Ալբանիայի ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են 5 անգամ:
1 խաղում հաղթել է Հայաստանի ազգային հավաքականը, 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 3 անգամ էլ հաջողության է հասել Ալբանիայի ընտրանին: