«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում (2-1) Ալեքսանդր Իսակի հետ պայքարում ձախ ծնկի վնասվածք էր ստացել։
Marca-ի տեղեկություններով՝ 34-ամյա իսպանացու վնասվածքը լուրջ չէ։ Ռամոսը պատրաստ կլինի Լա լիգայի 31-րդ տուրում կայանալիք «Մալյորկայի» դեմ խաղին։
Իսակի հետ դրվագից հետո Ռամոսը ուժեղ հարված է ստացել, սակայն դա վնասվածք չէ։
Խաղից հետո Զինեդին Զիդանը նշել էր, որ Ռամոսը ցավեր ունի, սակայն նրանք հույս ունեն, որ լուրջ բան չկա։