Իսպանացի Ռաֆայել Նադալը խոսել է ֆրանսիացի Ադրիան Մաննարինոյի նկատմամբ հաղթանակը Փարիզի «Մասթերսի» երկրորդ շրջանում (7:5, 6:4):
«Ես գիտեմ՝ Ադրիանը որքան վտանգավոր է կորտում: Ես ասպարեզ էի դուրս եկել՝ իմանալով, որ հեշտ չի լինելու: Ես պետք է լավ խաղայի, այդպես էլ ստացվեց: Ամբողջ խաղի ընթացքում իմ մատուցումը լավ էր աշխատում: Կարծում եմ՝ ես անհրաժեշտ մակարդակով խաղացի:
Հեշտ չէ դադարից հետո մրցաշարի վերադառնալը, մի բան էլ՝ խաղալ նման խոտածածկի վրա… Ես վտանգավոր մրցակից ունեի մեկնարկային փուլի համար: Շատ ուրախ եմ հաղթանակիս առիթով», – Նադալի խոսքերն է մեջբերել մրցաշարի պաշտոնական կայքը:
Նադալի հաջորդ մրցակիցը կլինի շվեյցարացի Ստեն Վավրինկան: