«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը որոշում է կայացրել կապված իր ապագայի հետ լոնդոնյան թիմում։
Goal-ը, հղում կատարելով ESPN-ին, տեղեկացնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը չի հեռանալու թիմից այս ամռանը։ Օզիլը ցանկանում է խաղալ «Արսենալում» մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը։
Օզիլի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հյուսիսլոնդոնյան ակումբը ցանկանում է վաճառել Օզիլին ֆինանսական կայունությունը վերականգնելու համար։