Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը շվեյցարացի դարպասապահ Ռոման Բյուրկիի հետ, հայտնում է գերմանական ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հաղորդվում է, որ 29-ամյա դարպասապահի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:
Ռոման Բյուրկին շվեյցարական «Յանգ Բոյզի» սան է: Դարպասապահը «Բորուսիա» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը՝ «Ֆրայբուրգից»:
Ընթացիկ մրցաշրջանում Բյուրկին բոլոր մրցաշարերում 37 հանդիպման է մասնակցել, որոնցից 14-ում դարպասն անառիկ է պահել, իսկ մյուս խաղերում ընդհանուր առմամբ 47 գոլ է բաց թողել:
«Բորուսիան», 32 խաղից հետո վաստակելով 66 միավոր, Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում. այն գլխավորում է «Բավարիան»՝ 76 միավորով:
Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում դորտմունդցիները կմրցեն «ՌԲ Լայպցիգի» հետ: Խաղը կկայանա վաղը՝ հունիսի 20-ին: Հանդիպման մեկնարկը 17:30-ին է: