Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Բյուրկին չի օգնի իր թիմին Բունդեսլիգայի 19-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղում: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 30-ամյա դարպասապահը ուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի այսօրվա հանդիպումը:
«Բորուսիա»-«Աուգսբուրգ» հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին: