ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան մրցաշրջանի ավարտին կհեռանա ՊՍԺ-ից։
35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս ամառ, ու փարիզյան ակումբը չի երկարաձգել այն։
RMC Sport-ը՝ հղում անելով բրազիլացու շրջապատին, հաղորդում է, որ իրադարձությունների այդպիսի շրջադարձը վշտացրել ու բարկացրել է խաղացողին։
«Նա սիրում է ՊՍԺ-ն, սիրում է Փարիզը, այս որոշումը լուրջ հարված էր նրա ու նրա ընտանիքի համար։
Մինչև մրցաշրջանի դադարը Տիագոն իր լավագույն մարզավիճակում էր։ Նա հաղթանակների քաղց ունի ու նույնիսկ 35 տարեկանում իրեն գերազանց է զգում, դրա համար էլ նրա համար այդ որոշումը հասկանալը դժվար է»,- պատմել են ֆուտբոլիստի ծանոթները։
Տիագո Սիլվան ՊՍԺ-ում էր 2012 թվականից։