Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է «Բավարիայի» 8-րդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսի մասին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Նրանց միակ մրցակիցը կորոնավիրուսն էր: Այն մի փոքր հետաձգեց տոնախմբությունը, բայց մյունխենցիների հաղթանակն անխուսափելի էր:
Եղավ մի պահ, երբ մրցակիցները կարող էին օգտվել «Բավարիայի» սայթաքումներից, սակայն, նրանք բաց թողեցին այդ հնարավորությունը»,- ասել է Լյովը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» տեսանյութ է հրապարակել, որտեղ ֆուտբոլիստները տոնում են հերթական չեմիոնական տիտղոսը: