Գերմանիայի Բունդեսլիգան մոտենում է ավարտին: Առաջնության ավարտից 3 տուր առաջ եթե չեմպիոնության հարցը գրեթե վճռված է, ապա նույնը չենք կարող ասել մրցանակային տեղերի և վտանգավոր գոտու համար պայքարի մասին: Այո՛, արդեն այսօր «Բավարիան» կարող է ապահովել չեմպիոնությունը, եթե կարողանա հաղթել «Վերդերին»: Սակայն դա այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ «Վերդերը» վտանգավոր գոտում է, և հասկանալի է, որ այս խաղում միավորներն ավելի շատ անհրաժեշտ են «Վերդերին»:
Բրեմենցիները 15-րդ տեղում գտնվող «Մայնցից» հետ են մնում 3 միավորով: Մյունխենյան թիմը երկրորդ տեղում գտնվող դորտմունդյան թիմից 7 միավոր ավել ունի:
«Բավարիան» դաշտ դուրս կգա հետևյալ կազմով.
- Նոյեր, 5. Պավար, 9. Լևանդովսկի, 17. Բոատենգ, 18. Գորեցկա, 19. Դևիս, 22. Գնաբրի, 25. Մյուլլեր, 27. Ալաբա, 29. Կոման, 32. Կիմիխ
Ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: