Գերմանիայի Բունդեսլիգան մոտենում է ավարտին: Առաջնության ավարտից 3 տուր առաջ եթե չեմպիոնության հարցը գրեթե վճռված է, ապա նույնը չենք կարող ասել մրցանակային տեղերի և վտանգավոր գոտու համար պայքարի մասին: Մյունխենգլադբախի «Բորուսիան» ՉԼ-ի ուղեգիր տվող 4 -րդ տեղից մեկմիավորով է հետ մնում: «Վոլֆսբուրգը» Եվրոպա Լիգայի ուղեգիր տվող 6-րդ տեղում է, իսկ նրա հետ պայքար է մղում «Հոֆենհայմը», որը 3 միավորով է հետ մնում մոտակա մրցակցից:
Այսօր «Բորուսիան» ու «Վոլֆսբուրգը» միմյանց հետ են մրցում, և արդեն հասկանալի է, որ հաղթանակը 2 թիմին էլ անհրաժեշտ է:
Ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: