
Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը խոսել է թիմի հարձակվող Դրիս Մերտենսի ապագայի մասին, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
«Մերտենսը զիլ տղա է. շատ եմ սիրում նրան: 6 ամիս առաջ խոսել ենք նեապոլի ռեստորաններից մեկում և դա իմ ունեցած ամենազվարճալի ընթրիքներից մեկն էր:
Մենք սովորաբար չենք երկարաձգում պայմանագրերը 33-ամյա ֆուտբոլիստների հետ, բայց Մերտենսն այլ պատմություն է:
Ավելին, կարիերայի ավարտից հետո ես Դրիսին պաշտոն կառաջարկեմ մեր ակումբում»,- ասել է Դե Լաուրենտիսը:
Հիշեցնենք, որ Մերտենսի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է այս ամռանը:























































