Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հանել է իր թեկնածությունը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արշավից:
Իր որոշման մասին լեգենդար դարպասապահը հայտնել է սոցցանցերում:
Կասիլյասը նշել է, որ երկրում տիրող ծանր տնտեսական և համաճարակային իրավիճակը խանգարում են արդար և ազատ ընտրություններ անցկացնելուն:
Այսպիսով, միակ թեկնածուի ՝ ֆեդերացիայի գործող նախագահ Լուիս Ռուբիալեսի շանսերը զգալիորեն բարձրանում են:
Ընտրությունները նախատեսված են օգոստոսի 17-ին:
Հիշեցնենք, որ Կասիլյասի պայմանագիրը «Պորտուի» հետ ավարտվում է հունիսի 30-ին:






















































