Իտալական «Ռոմայի» սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրակին կարող է լքել հռոմեական ակումբը, տեղեկացնում է La Republica-ն:
Հաղորդվում է, որ թիմի ամերիկացի բաժնետեր Ջեյմս Պալոտան խնդիրներ ունի Ջանլուկա Պետրակիի հետ: Պալոտան կարող է հեռացնել Պետրակիին, քանի որ նրանց հարաբերությունները բավական սրված են:
Մասնագիտական պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմքով հեռացվելու դեպքում, Պետրակին չի ստանա ոչ մի դրամական փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Պետրակիի պայմանագրը «Ռոմայի» հետ գործում է մինչև 2022 թվականը:
























































