«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան, և այժմ ֆուտբոլային վերլուծաբան Գարի Նևիլը կարծում է, որ «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը այս մրցաշրջանում մեծ ներդրում ունի թիմի հաջողությյունների մեջ:
«Բոլորն ասում են, որ «Լիվերպուլին» չեմպիոնության համար բացակայում էր վան Դայկը, բայց ես կարծում եմ, որ Ալիսոնն էր, ով ավելի շատ օգնեց կարմիրներին: Երկու-երեք տարի առաջ ես շատ էի քննադատում «Լիվերպուլի» դարպասապահներին և ասում էի, որ նման դարպասապահների հետ նրանք երբեք չեմպիոն չեն դառնա: Կլոպը զայրացած էր ինձ վրա այդ պատճառով:
Բայց երբ դարպասապահը հանգստություն է փոխանցում մյուս խաղացողներին, և նա հեղինակություն ունի հանդերձարանում, դա վստահություն է ներշնչում թիմի մնացած մասին: Վան Դայկը լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է, բայց ես Ալիսոնին ավելի բարձր եմ կարգում», – Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports- :
Այս մրցաշրջանում 27-ամյա դարպասապահը Պրեմիեր լիգայում անցկացրել է 20 հանդիպում: