Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն պատրաստ է դիտարկել «Մանչեսթեր Սիթի» վերադառնալու հնարավորությունը, եթե ակումբը ստանա համապատասխան առաջարկ: Այս մասին 20-ամյա ֆուտբոլիստը հայտնել է իր շրջապատին, գրում է The Sun-ը:
Անգլիայի հավաքականի խաղացողի հիմնական հավակնորդը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն «Բորուսիան» ցանկանում է առնվազն 130 միլիոն եվրո ստանալ Սանչոյի համար, և մանկունիանցիները պատրաստ չեն վճարել նման գումար: Հիշեցնենք, որ գերմանական ակումբը 2017-ին ֆուտբոլիստ էր գնել «Մանչեսթեր Սիթիից» 8 միլիոն եվրոյով:
2019/20 մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ իր հաշվին գրանցելով 20 գոլ և 20 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հուլիս: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» նույնպես հավակնում է Սանչոյին: