Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրի՝ «Տորպեդո»-«Դիլիջան» խաղում հյուրերի ֆուտբոլիստ Ալեքսեյ Կայուկովը հանդիպման 58-րդ րոպեին անչափ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել՝ փրկելով իր թիմին պարտությունից:
Տեսանյութը՝ «Դիլիջանի» մամուլի քարտուղարության.
Հիշեցնենք՝ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: «Տորպեդոյի» կազմում էլ խաղի 21-րդ րոպեին հաշիվը բացել ու իր թիմին առաջ էր մղել Միրոսլավ Դեդան:
Անցկացրած 23 խաղից հետո «Դիլիջանը», վաստակած 12 միավորով, եզրափակում է Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Տորպեդոն», որը մեկ խաղ ավելի է անցկացրել, 22 միավորով 11-րդն է: