«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինիարը կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։
RMC Sport-ը տեղեկացնում է, որ «Պարի Սեն Ժերմենը» սլովենացի պաշտպանին դիտարկում է որպես իր գլխավոր թիրախ տրանսֆերային շուկայում։
Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը ռադարներն ուղղել է Շկրինիարի ուղղությամբ այն բանից հետո, երբ հրաժարվել է Կալիդու Կուլիբալիին գնելու մտքից։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Տիագո Սիլվան հեռանում է ՊՍԺ-ից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Շկրինիարի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։