Գերմանիայում Բունդեսլիգայի խաղերի անցկացման կանոններում որոշ փոփոխություններ են կատարվել.
Առաջիկա տուրից սկսած ֆուտբոլիստներն ու ակումբների անդամները տեխնիկական գոտում կարող են դիմակ չկրել, բայց պետք է պահպանեն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Նույնը վերաբերում է նաև տրիբունաներում նստող ակումբների ներկայացուցիչներին: Այսուհետ, խաղերին 13 լրագրողի փոխարեն կարող է ներկա գտնվել 26 լրագրող:
Այս կանոնները վերաբերում են նաև երկրորդ և երրորդ լիգաներին, կանանց Բունդեսլիգային և գավաթի եզրափակչին: