Արգենտինական «Սան Մարտին Պրոգրեսո» ակումբը մարզադաշտը կանվանափոխի ի պատիվ զոհված Էմիլիանո Սալայի: Այս մասին հաղորդում է Tyc Sports-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ անվանափոխությունը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին: Այդ օրը Սալան կդառնար 29 տարեկան: Մարզադաշտի հարևանությամբ կհայտնվի նաև ֆուտբոլիստի պատկերով գրաֆֆիտի: Սալան «Սան-Մարտինի» սան է եղել ու ակումբում հանդես է եկել մինչև 2005 թվականը:
Հիշեցնենք՝ Սալան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նանտից» տեղափոխվեց «Քարդիֆ»՝ դառնալով բարիտանական ակումբի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Ուելս մեկնելու ճանապարհին Սալային տեղափոխող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել: