ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանի ու Արթուր Ալեքսանյանի հետ։
«Հզորները՝ Արթուրն ու Կարոն»,- գրել է Հայրապետյանը։
Հիշեցնենք՝ Ալեքսանյանն ու Չալյանն ապահովել են հունահռոմեական հավաքականի երկու օլիմպիական ուղեգրերը․ Ալեքսանյանը, վնասվածքի պատճառով չկարողանալով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին, բավարարվել է արծաթով, իսկ Չալյանը պարտվել է բրոնզի համար պայքարում։