Ուկրաինայի վերսկսված առաջնության 24-րդ տուրում Եղիշե Մելիքյանի «Լվովը» հյուրընկալվել էր «Վորսկլային»։
Հանդիպման արդեն 13-րդ րոպեին տանտերերի պաշտպան Կանեն բացեց խաղի հաշիվը։ Մելիքյանի սաները կարողացան միայն խաղավարտին՝ 90-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը և խուսափել պարտությունից։ 11-մետրանոց տուգանային հարվածը անվրեպ իրացրեց Շինան։
Այս խաղից հետո «Լվովը» իր ակտիվում ունի 22 միավոր, որքան և իր այսօրվա մրցակից «Վորսկլան»։ Թիմերը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածի 3-րդ և 4-րդ տեղերը համապատասխան և պայքարում են իրենց տեղը ՈւՊԼ-ում պահպանելու համար։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության երրորդ մրցափուլում 12 թիմերը բաժանվել են երկու խմբերի․ առաջին վեցնյակը պայքարում է եվրագավաթային տեղերի համար, իսկ 7-12-րդ տեղի թիմերը միմյանց միջև կպայքարեն հաջորդ մրցաշրջանի համար ՈւՊԼ-ում իրենց տեղը պահպանելու համար։ Մրցաշրջանի արդյունքներով վերջին տեղը զբաղեցրած թիմը հաջորդ մրցաշրջանում կլքի առաջնությունը, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրած թիմերը հլեյ-օֆֆ ձևաչափով կվիճարկեն երկրորդ անհաջողակին։